Իսրայելը և Իրանը կարող են համաձայնության գալ ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ դրա ժամանակը հասունացել է։ «Բայց երբեմն խնդիրը պետք է լուծել կռվելով։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ՝ կան բոլոր հնարավորությունները, որ համաձայնություն լինի»,- ասել է Թրամփը։               
 

Հռոմի պապը զգուշանում է

Հռոմի պապը զգուշանում է
19.03.2014 | 11:45

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը չեղյալ է հայտարարել չորեքշաբթի օրվա հանդիպումը վիճահարույց «Նոյ» ֆիլմի գլխավոր դերակատար Ռասել Քրոուի հետ, որի ընթացքում պետք է պապական օրհնանքը տար նորաստեղծ ֆիլմին։ Daily Mail-ը չեղարկման պատճառ է նշում Պապի մտավախությունը, որ հանդիպման մանրամասները կարող են հայտնվել մամուլում, ինչին նա կտրուկ դեմ է։

Նախատեսվում էր, որ Քրոուից բացի Ֆրանցիսկոսը պետք է հանդիպեր նաև ֆիլմի ստեղծագործական թիմի հետ։ Քրոուն ու ֆիլմի ռեժիսոր Դարեն Արոնոֆսկին ուշացմամբ են իմացել Պապի որոշման մասին ու արդեն ժամանել են Իտալիա։
125000000 դոլար բյուջեով ֆիլմը բազմաթիվ քննադատությունների թիրախում է հայտնվել, որոշ իսլամական երկրներում ցուցադրությունն արգելվել է։

Դիտվել է՝ 1347

Մեկնաբանություններ